Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

Գնաճը Հայաստանում 2015 թ.–ին կմոտենա 6,5 տոկոսին. Fitch

02.02.2015, 15:05
Գնաճը Հայաստանում 2015 թ.–ին կմոտենա 6,5 տոկոսի, ասվում է Fitch Ratings-ի պաշտոնական կայքում։
Գնաճը Հայաստանում 2015 թ.–ին կմոտենա 6,5 տոկոսին. Fitch
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում 2015 թ.–ին կմոտենա 6,5 տոկոսի, ասվում է Fitch Ratings-ի պաշտոնական կայքում։

Fitch Raitings գործակալությունը  «ВВ-»–ից «В+» է նվազեցրել Հայաստանի վարկանիշը` պահպանելով «Կայուն» կանխատեսումը։

«ՀՀ ԿԲ–ն վերջին ամիսներին կրկնակի բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով այն 9,5 տոկոսի։ Հայկական դրամը 2014 թ.–ին արժեզրկվել է 17 տոկոսով։ Ակնկալվում է, որ գնաճը 2015 թ.–ին կմոտենա 6,5 տոկոսի (ԿԲ–ի թիրախային սահմանագիծը 4 տոկոս է (±1,5%)) ներկրման ավելի բարձր գների հաշվին», – նշվում է տեղեկատվության մեջ։

ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում գնաճը 2014 թ.–ի հունվար–դեկտեմբերին, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 3 տոկոս։ Միաժամանակ 12–ամսյա գնաճը 2014 թ.–ի դեկտեմբերին կազմել է 4,6 տոկոս պետբյուջեում նախատեսված 4 տոկոսանոց գնաճի դեպքում (±1,5%)։ Գնաճի նմանատիպ ցուցանիշ է սահմանված երկրի 2015 թ.–ի պետբյուջեում։–0–