Рейтинг@Mail.ru
USD
363.85
EUR
422.87
RUB
4.2067
GEL
139.19
2026 թ. սեպտեմբերի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+19

Ռուսաստանի նախարարների կաբինետը հավանության է արժանացրել ՌԴ և Հայաստանի քաղաքացիներին պարտադիր գրանցումից ազատող համաձայնագիրը

18.11.2014, 11:21
ՌԴ նախարարների կաբինետը հավանություն է տվել Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև` մի երկրի քաղաքացիների` մյուս երկրում գտնվելու կարգի վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրինագծին, որը ներկայացրել են Ռուսաստանի ԱԳՆ-ն և ԴՄԾ-ն, հաղորդվում է ՌԴ կառավարության կայքում։
Ռուսաստանի նախարարների կաբինետը հավանության է արժանացրել ՌԴ և Հայաստանի քաղաքացիներին պարտադիր գրանցումից ազատող համաձայնագիրը
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախարարների կաբինետը հավանություն է տվել Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև` մի երկրի քաղաքացիների` մյուս երկրում գտնվելու կարգի վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրինագծին, որը ներկայացրել են Ռուսաստանի ԱԳՆ-ն և ԴՄԾ-ն, հաղորդվում է ՌԴ կառավարության կայքում։ «Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող Հայաստանի քաղաքացիներին ազատել մուտքի երկրի պետական իրավասում մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի` հաշվառման կանգնելու) պարտականությունից»,- ասված է հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ ՌԴ և Հայաստանի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2014թ. հուլիսի 11-ին Սոչիում։--0—