Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան

15.08.2024, 11:28
Վաղարշակ Հարությունյանը հետ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի պաշտոնից
Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/ԱՌԿԱ/.  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրից։

Հիշեցնենք, որ Արսենյանը պատգամավորական մանդատը վայր էր դրել այս տարվա օգոստոսի 6-ին։

Լրատվամիջոցները գրել էին, որ իշխանությունը մտադիր էր փոխարինել Ռուսաստանում դեսպան Վաղարշակ Հարությունյանին և նրա փոխարեն նշանակել Գուրգեն Արսենյանին։ Սակայն ռուսական կողմը հաշվի է առել Արսենյանի մի շարք «հակառուսական» հայտարարությունները, ուստի տեղեկություններ կային, որ Մոսկվան որոշել է մերժել Արսենյանի ագրեմանը։ Արսենյանը հերքել էր այս տեղեկությունը։