Հաջորդ տարի Հայաստանի դեսպանություններ կբացվեն Մեքսիկայում, Ինդոնեզիայում և Վիետնամում
05.11.2012,
18:51
Մեքսիկայում, Ինդոնեզիայում և Վիետնամում 2013թ.-ին Հայաստանի դեսպանություններ կբացվեն, երկուշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ տեղեկացրեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մեքսիկայում, Ինդոնեզիայում և Վիետնամում 2013թ.-ին Հայաստանի դեսպանություններ կբացվեն, երկուշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ տեղեկացրեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:
«Ընդհանուր առմամբ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման համար հաջորդ տարի 7,6 մլրդ դրամ կհատկացվի, ինչը 915 մլն դրամով շատ է նախորդ տարվա ցուցանիշից: Մեքսիկայում դեսպանատան բացման համար նախատեսվում է հատկացնել 147 մլն դրամ, Ինդոնեզիայի դեսպանատան համար՝ 150 մլն դրամ, իսկ Վիետնամի դեսպանատան համար՝ 146 մլն դրամ»,- ասաց նա:
Սաֆարյանը նշեց նաև, որ ԱԳՆ մի շարք գործառույթներ հաջորդ տարի կլինեն այլ գերատեսչությունների տնօրինության տակ, օրինակ՝ ռազմական կցորդի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է ՊՆ-ի բյուջեից, իսկ առևտրային ներկայացուցչությունների գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ավելացրեց, թե հնարավոր է, որ 2013թ.-ին Հայաստանի դեսպանություն բացվի նաև Շվեդիայում:
«Կշարունակվեն հյուպատոսական ծառայությունների հատկացման ոլորտի բարեփոխումները, մասնավորապես ստեղծվել է «էլեկտրոնային հյուպատոսարանների» համակարգը, որը թույլ կտա հեշտացնել արտերկրում մեր հայրենակիցներին ծառայություններ հատկացնելու գործընթացը»,- ավելացրեց նա:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ծախսերի համար 2013թ.-ին պետբյուջեից նախատեսվում է հատկացնել ընդհանուր առմամբ 10 մլրդ 557 մլն դրամ ($1 – 405,96 դրամ): —0—