Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը շփման գծում

24.01.2017, 11:07
Հունվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը շփման գծում

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, ադրբեջանական կողմը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 210 կրակոց:

Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (5 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-