Ղազախստանը Հայաստանի մաքսային սահմանների հարցը բարձրացրել է հանուն Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած գործընկերային հարաբերությունների. փորձագետ

Ղազախստանը Հայաստանի մաքսային սահմանների հարցը բարձրացրել է հանուն Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած գործընկերային հարաբերությունների. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ղազախստանը Եվրասիական տնտեսական միությանը միանալիս Հայաստանի մաքսային սահմանների հարցը բարձրացրել է` ելնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած գործընկերային հարաբերություններից, կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

Մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։ Սակայն համապատասխան փաստաթղթերը դեռ չեն ստորագրվել: ։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հերթին տառացիորեն ասել էր հետևյալը. «Մենք նամակ ենք ստացել Ադրբեջանի նախագահից, որ Հայաստանը ԱՀԿ է մտել մի վերապահումով, դրույթները պետք է տարածվեն միջազգային սահմանների շրջանակում ՄԱԿ-ի կողմից ճանաչված Հայաստանի տարածքների վրա»։

«Ղազախստանն աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիր ունի։ Նա Թուրքիայի և Ադրբեջանի մտերիմ գործընկերն է, և, բնականաբար, ինչ–որ չափով պետք է պաշտպանի նրա շահերը»,– ասաց Հարությունյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Նա ավելացրեց, որ, կարծես, այդ հարցը լուծված է, և, ելնելով սեփական շահերից, Ղազախստանը չի առարկում Հայաստանի` ԵՏՄ–ին անդամակցելու դեմ։

Փորձագետն ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունների համար ԵՏՄ–ի մասնակցության հարցում կան «կարմիր գծեր»`ղարաբաղյան խնդիրը և Հայաստանի ու ԼՂՀ–ի միջև մաքսակետեր դնելու անհնարին լինելը։

Մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։ Սակայն համապատասխան փաստաթղթերը դեռ չեն ստորագրվել:

Հուլիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ռուս դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ, հայտարարել է, որ Հայաստանն արդեն ամենամոտ ժամանակում կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ:

Օրեր առաջ ԶԼՄ-ներում տարածվել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովի հայտարարությունը, որ Հայաստանի՝ ԵՏՄ մտնելու մասին պայմանագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի 2014 թ.-ի հոկտեմբերին Մինսկում կայանալիք ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:46 22.07.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×