ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կանցնի Բելառուսին. Բելառուսի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կուլուարներում ասել է լրագրողներին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կանցնի Բելառուսին։
«Մենք անսպասելի քիչ էր մնում` ՀԱՊԿ նիստ անցկացնեինք։ Եվ, սկսզբունքորեն, լուծեցինք գլխավոր քարտուղարի նշանակման հարցը»,– Լուկաշենկոյին է մեջբերում ՏԱՍՍ–ը։
Հարցին` «ո՞վ է լինելու», Լուկաշենկոն ասել է. «բելառուսցի ներկայացուցիչը»։
«Ինչպես Նուրսուլթան Աբիշիևիչը և ասում էր։ Բայց մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել նշանակման սխեմայի և համակարգի շուրջ` անհատական հարցազրույց ՀԱՊԿ–ի յուրաքանչյուր ղեկավարի հետ, և նրանք ստորագրում են այդ որոշումը»,– Լուկաշենկոյի խոսքն է մեջբերում «Կոմսոմոլսկայա պրավդա»–ն։
Տեսանյութը` Կոմսոմոլսկայա պրավդա–ի
Իսկ հարցին «Իսկ Հայաստանը կո՞ղմ էր»` Լուկաշենկոն պատասխանել է. «Հայաստանի փոխարեն չեմ կարող խոսել»։
Հայաստանի և ՀԱՊԿ երկրների հարաբերություններում լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ Հայաստանը նախաձեռնեց և հոկտեմբերի 30–ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչեց Յուրի Խաչատուրովին` նախօրոք չհամաձայնեցնելով այդ ընթացակարգերը կազմակերրպության մյուս գործընկերների հետ։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Աստանայում նոյեմբերի 8-ին քննարկել են նոր գլխավոր քարտուղարի հարցը: Հիշեցնենք, որ այդ հարցը արդիական է դարձել հոկտեմբերի 30-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից ազատելուց հետո:–0–