ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն օգոստոսի 28-30–ը կայցելի Հայաստան, հայտնում է Կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը։
Ժամանումն անցկացվում է տարբեր ՀԱՊԿ անդամ պետություններ կատարելիք այցերի շրջանակում` 2017 թվականին Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Արտաքին գործերի նախարարների խորհրդի համատեղ նիստի, Պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերի հարցերի քննարկման նպատակով։
Այցի շրջանակում Յուրի Խաչատուրովը ծրագրված հանդիպում ունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Սպասվում է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ կանցկացնի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և երկրի խորհրդարանի ղեկավարության հետ։ -0-