Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հարավային Կովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը չափազանցված է. ռուս փորձագետ

16.05.2013, 14:40
Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում չափազանցված է, և Մոսկվան որևէ «կայսերական հավակնություններ» տարածաշրջանում չունի, կարծում է Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը։
Հարավային Կովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը չափազանցված է. ռուս փորձագետ
ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում չափազանցված է, և Մոսկվան որևէ «կայսերական հավակնություններ» տարածաշրջանում չունի, կարծում է Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը։

Ըստ նրա, Հայաստանում մի ռազմակայանի ներկայությունը չի ապահովում Ռուսաստանի ազդեցությունն այդ տարածաշրջանում։ «Այն, այսպես ասած, երևակայական է, ինչպես, օրինակ, ռուսական բազայի ներկայությունը Ղրղըզստանում։ Սա ավելի շատ խորհրդանիշ է, և ոչ ավելին, ոչ թե ինչ–որ իրական աշխարհաքաղաքական ազդեցություն»,– ասել է նա` ելույթ ունենալով Եվրասիական երիտասարդական չորրորդ տնտեսական համաժողովում։

Փորձագետն ընդգծել է, որ Ռուսաստանը «կայսերական նախագիծ» և հատուկ գաղափարախոսություն չունի, բայց անհամաձայնություն ունի ԱՄՆ–ի կողմից առաջարկվող միաբևեռ աշխարհի հայեցակարգի վերաբերյալ։

«Գլոբալ գաղափարախոսական հայեցակարգ Ռուսաստանում այսօր չկա, որովհետև կամավոր փլուզելով ԽՍՀՄ–ը`մենք Արևմուտքին առաջարկեցինք խաղալ նոր կանոններով, մենք հրաժարվում ենք գլոբալ գաղափարախոսությունից իրավահավասար գործընկերության դիմաց։ Արևմուտքը, իմ կարծիքով, ցավոք, բաց թողեց այդ պատմական հնարավորությունը` 90–ականներին ցույց տալով, որ պատրաստ է հանդես գալ միայն ուսուցչի դերում` ձեռքը վերցնելով քանոնն ու հարվածելով անփույթ աշակերտների գլխներին։ Այդ պատճառով Ռուսաստանին մեղադրել կայսերական հավակնություններում դա ԽՍՀՄ–ի երկար մարող արձագանքն է, որն օգտագործվում է այն ժամանակ, երբ ցանկանում են խուսափել իրական հարցերի քննարկումից»,– նշել է նա, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Միխեևը միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը, անկասկած, ունի իր արտաքին շահերը, որոնք, նախևառաջ, վերաբերում են այն երկրներին, որոնց հետ սահմաններ ունի։

«Մենք, ի տարբերություն ամերիկացիների, արտաքին շահեր չունենք Աֆրիկայում և Ասիայում, կիսագնդի մյուս ծայրում` մենք դրանից հրաժարվել ենք։ Ձեզ թվում է, որ մենք անընդհատ պարզում ենք, թե ԽՍՀՄ–ում ով էր ճիշտ, ով ում զավթեց։ Իրականում, խոսքը 21–րդ դարում մեր ընդհանուր գոյատևման մասին է այն ֆոնին, որ իշխանության համաշխարհային կենտրոններից մեկն առաջարկում է աշխարհի միաբևեռ կառուցվածք, և մեզ, և ձեզ ցավ կպատճառվի։ Սա մեզ հարմար չէ։ Եթե մեր շահերը համընկնում են, ապա առաջարկում ենք միասին աշխատել նաև հետագայում»,– ավելացրել է նա։ -0-