Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանի բնակչության մոտ 60% ցանկանում է, որպեսզի Հայաստանը մտնի Մաքսային միություն. Gallup International-ի հարցում

10.09.2014, 14:36
Հայաստանի բնակչության մոտ 60 տոկոսը ցանկանում է, որպեսզի Հայաստանը մտնի Մաքսային միություն, վկայում են հարցման տվյալները, որն իրականացրել է Gallup International կազմակերպությունը օգոստոսի 8-17-ը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանի բոլոր վարչական շրջաններում:
Հայաստանի բնակչության մոտ 60% ցանկանում է, որպեսզի Հայաստանը մտնի Մաքսային միություն. Gallup International-ի հարցում
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնակչության մոտ 60 տոկոսը ցանկանում է, որպեսզի Հայաստանը մտնի Մաքսային միություն, վկայում են հարցման տվյալները, որն իրականացրել է Gallup International կազմակերպությունը օգոստոսի 8-17-ը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանի բոլոր վարչական շրջաններում:

««Ցանկանու՞մ եք, որ Հայաստանը մտնի Մաքսային միություն» հարցին «միանշանակ` այո» պատասխանել է հարցվածների 21 տոկոսը, «ավելի շուտ` այո»՝ 36 տոկոսը, «ավելի շուտ` ոչ»՝ 15 տոկոսը, «միանշանակ` ոչ»՝ 12 տոկոսը, հարցվածների 15 տոկոսը դժվարացել է պատասխանել», - տեղեկացրեց Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ներկայացնելով հարցման արդյունքները:

Նա նշեց, որ 2013 թ.-ի ապրիլին հարցվածների թիվը, ովքեր ցանկացել են, որպեսզի Հայաստանը մտնի ՄՄ, կազմել է մոտ 70 տոկոս: Նավասարդյանի կարծիքով՝ նման տարբերությունը բացատրվում է ՄՄ Հայաստանի մուտքի գործընթացի ձգձգմամբ, ինչպես նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությամբ այն մասին, թե Հայաստանը պետք է Մաքսային միություն մտնի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակում, այսինքն՝ առանց Ղարաբաղի:

Մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հերթին հայտարարել է հետևյալը, – «Մենք ստացել ենք Ադրբեջանի նախագահի նամակն այն մասին, որ Հայաստանը ԱՀԿ է մտել այն վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն միայն Հայաստանի տարածքում` նրա միջազգային սահմանների շրջանակներում, որոնք ճանաչվել են ինչպես ՄԱԿ–ի, այնպես էլ ԱՀԿ–ի կողմից։ Սա քննարկման առարկա է»։ 

«Ինչպե՞ս ՄՄ մուտքը կազդի Հայաստանի տնտեսության վրա» հարցին հարցվածների 40 տոկոսը պատասխանել է, որ տնտեսության վիճակը կլավանա, 19 տոկոսը դժվարացել է պատասխանել, հարցվածների 15 տոկոսը թանկացում է սպասում, 12 տոկոսը մտավախություն ունի, որ Հայաստանի տնտեսական վիճակը կվատանա, 11 տոկոսը հույս ունի, որ ապրանքները կէժանանան, իսկ 17 տոկոսը կարծում է, որ ոչինչ չի փոխվի:

««Պե՞տք է, արդյոք, Հայաստանը ՄՄ մտնի առանց Լեռնային Ղարաբաղի» հարցին «միանշանակ` այո» պատասխանել է հարցվածների 6 տոկոսը, «ավելի շուտ` այո»՝ 17 տոկոսը, «ավելի շուտ` ոչ»՝ 21 տոկոսը, «միանշանակ` ոչ»՝ 43 տոկոսը, դժվարացել է պատասխանել հարցվածների 14 տոկոսը», - ասաց Նավասարդյանը:

Հարցմանը մասնակցել է տարբեր տարիքի 1067 տղամարդ և կին:

ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի եզրափակիչ տարբերակը պատրաստ է և սեպտեմբերի 3-ին ներկայացվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կառավարություններին: Չորս երկրներից յուրաքանչյուրում ներպետական ընթացակարգեր են անցկացվում, որոնք անհրաժեշտ են 2014 թ.-ի մայիսի 29-ի ԵՏՄ-ի պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրման համար, որը պետք է ստորագրվի նախագահների կողմից: Հանձնաժողովում նշել են, որ ստորագրման ամսաթվի մասին վերջնական որոշումն ընդունվում է չորս երկրների նախագահների կողմից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ին ընդունել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրման՝ կառավարության առաջարկը:

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են ԵՏՄ-ի պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015 թ.-ի հունվարի 1-ին: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 10-ին տեղեկացրել է, որ ԵՏՄ Հայաստանի մուտքի համաձայնագիրը կստորագրվի մինչև հոկտեմբերի վերջ:-0-