Սարգսյան. «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը երկու ժողովուրդների հաշտեցման ամենակարճ ճանապարհն է»
23.04.2015,
12:20
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը երկու ժողովուրդների հաշտեցման ամենակարճ ճանապարհն է, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը երկու ժողովուրդների հաշտեցման ամենակարճ ճանապարհն է, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հայաստանը 2015թ.–ին նշում է Օսմանյան կայսրությունում 1915թ.–ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 100–րդ տարելիցը։ Այս կապակցությամբ երկրում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, աշխարհի տարբեր երկրներից հրավիրված են բարձրաստիճան պաշտոնյաներ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերին։
«Իմ խորը համոզմամբ` եթե դա արվի և արվի անկեղծ, կարծում եմ, որ շատ շուտով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կբարձրանային նոր` բավականին բարձր մակարդակի վրա», – ասել է Սարգսյանը։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
ՀՀ նախագահը նշել է, որ երկու անգամ անձամբ փորձել է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ դրանից առաջ նմանատիպ փորձեր են կատարել Հայաստանի նախկին երկու նախագահները։
Նրա խոսքով` Հայաստանը հայտարարել է, որ մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, ինչից հետո կողմերը կկարողանային քննարկել և լուծել գոյություն ունեցող բոլոր խնդիրները։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։
Սարգսյանի խոսքով` երկրորդ փորձը ձեռնարկվել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին, երբ Թուրքիայի նախագահին նամակ է հղվել` հրավիրելով այցելել Հայաստան Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը։
«Մեր արտգործնախարարն այդ նամակն անձամբ փոխանցել է Թուրքիայի համապատասխան բարձրաստիճան անձանց, այսինքն` այս ամենը զուտ արտաքին ազդեցության նպատակ չէր հետապնդում։ Այդ նամակում ես հրավիրել էի նրան մասնակցելու ապրիլի 24–ի միջոցառումներին` բոլոր զոհերի հիշատակը միասին հարգելու համար։ Սակայն թուրքական ղեկավարությունը այլ բան որոշեց։ Նա որոշեց ապրիլի 24–ին, հիշատակի օրը, կազմակերպել Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձի տոնակատարություն», – ասել է Սարգսյանը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-