Հատուկ ծառայությունների ղեկավարը և այլ պաշտոնյաներ հրավիրվել են ՔԿ գաղտնալսման գործով
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկա երեքշաբթի լրանում է գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամկետը, գրում է «Հրապարակ» թերթը։
Ըստ պարբերականի, հանձնաժողովը փորձելու է այս շաբաթ հրավիրել բոլորին` Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչին, քննչական խմբի ղեկավարին, ՀՔԾ և ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին։ Այն հարցին, թե արդյո՞ք կհասցնեն մեկ շաբաթվա ընթացքում այդքանն անել` հանձնաժողովի ղեկավար Գևորգ Կոստանյանն ասել է, որ աշխատում են այդ ուղղությամբ։
Իսկ առաջիկա երեքշաբթի խորհրդարանի կողմից մանդատի երկարացման հարցին Կոստյանյանը պատասխանել է. «Եթե քվորում լինի, անշուշտ»։
Նա նաև դրական պատասխանեց այն հարցին, արդյո՞ք կգործի նման հանձնաժողով հաջորդ գումարման խորհրդարանում, եթե նա չի լինելու ոչ ՀՀԿ, ոչ «ՔՊ» ցուցակում։ -0-