Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայ բուքմեյքերները չեն կասկածում Պուտինի հաղթանակին ՌԴ նախագահական ընտրությունների առաջին փուլում

02.03.2012, 18:49
Հայ բուքմեյքերները չեն կասկածում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի համոզիչ հաղթանակին մարտի 4-ին կայանալիք ՌԴ նախագահական ընտրությունների առաջին փուլում:
Հայ բուքմեյքերները չեն կասկածում Պուտինի հաղթանակին ՌԴ նախագահական ընտրությունների առաջին փուլում
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ բուքմեյքերները չեն կասկածում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի համոզիչ հաղթանակին մարտի 4-ին կայանալիք ՌԴ նախագահական ընտրությունների առաջին փուլում: Հայաստանի խոշորագույն բուքմեյքերական ընկերություններից մեկը՝ «Toto»-ն, Պուտինի հաղթանակը գնահատել է 1,01 գործակից, այսինքն` մասնագետները գրեթե չեն կասկած չունեն ՌԴ կառավարության ղեկավարի հաղթանակի հարցում: Բուքմեյքերները երկրորդ տեղը տալիս են ՌԴ Կոմկուսի թեկնածու Գենադի Զյուգանովին, որի հաղթանակի հնարավորությունները մասնագետները գնահատել են 15 գործակցով: Երրորդ տեղում է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, որի հաղթանակի դեպքում նրա վրա խաղադրույք կատարած մարդիկ խաղադրույքի չափը 100 անգամ գերազանցող գումար կստանան (100 գործակից): Ինքնառաջադրված միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը, ըստ բուքմեյքերների, հայտնվել է նախագահական մրցապայքարի 4-րդ տեղում: Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի հաղթանակի գործակիցը գնահատվել է 150, ըստ Forbes ամսագրի՝ նախորդ տարի Պրոխորովի ունեցվածքը կազմել է 18 մլրդ դոլար: Վերջին տեղում է «Արդար Ռուսաստան» կուսակցության թեկնածու Սերգեյ Միրոնովը՝ 200 գործակցով: Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պետական պաշտոնի ընտրությունների գրանցված թեկնածուները չորս խորհրդարանական կուսակցությունների առաջնորդներն են՝ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռուսիայից», Գենադի Զյուգանովը ՌԴ Կոմկուսից, Սերգեյ Միրոնովն «Արդար Ռուսաստան» կուսակցությունից, Վլադիմիր Ժիրինովսկին ՌԼԴԿ-ից, ինչպես նաև ինքնառաջադրված միլիարդատեր Վլադիմիր Պրոխորովը:-0-