Հայ փորձագետը ՀՀ նախագահական ընտրությունների միասնական ընդդիմադիր թեկնածու չի տեսնում
19.11.2012,
17:48
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը միասնական ընդդիմադիր թեկնածու չի տեսնում Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններում:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը միասնական ընդդիմադիր թեկնածու չի տեսնում Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններում:
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013 թվականի փետրվարին:
«Միասնական ընդդիմադիր թեկնածու չեմ տեսնում: Ես հիշում եմ, որ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում բոլոր ընտրություններն ուղեկցվել են քաղաքական խորհրդատվություններով՝ իրական և պաշտոնական, բայց չեմ հիշում մի դեպք, երբ ընդդիմությանը հաջողվեր միասնական թեկնածուի առաջադրել»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Գիրագոսյանը:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ավելի վաղ չէր բացառել, որ ՀԱԿ-ն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող են միասնական թեկնածու առաջադրել 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: Նա միաժամանակ չէր նշել հնարավոր թեկնածուների կոնկրետ անուններ` ասելով, որ նման հայտարարությունները կարող են խանգարել երկու կուսակցությունների խորհրդատվությունների գործընթացին:
Փորձագետը միաժամանակ հայտնեց, որ այսօր իրական քաղաքական հակամարտություն գոյություն ունի կոալիցիոն նախկին գործընկերների (Հայաստանի հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի») միջև:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է, որը ստեղծվել է 2004 թվականին: Կուսակցության ստեղծումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում՝ 2007 թ.-ին, կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 15 տոկոսը և ՀՀ ԱԺ-ում ձևավորվել է թվով երկրորդ պատգամավորական խմբակցությունը: Խորհրդարանում ձևավորվել է իշխանամետ կոալիցիա, որի մեջ ներառված են ՀՀԿ-ն (63 մանդատ), ԲՀԿ-ն (26 մանդատ) և ՕԵԿ-ը (8 մանդատ): Խորհրդարանում ընդհանուր առմամբ կա 131 մանդատ:
Կուսակցության առաջնորդը խոշոր ձեռնարկատեր, խորհրդարանի պատգամավոր, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն է, նրան է պատկանում նաև Multy Group կոնցեռնը:
Երկրի կառավարությունում «Բարգավաճ Հայաստանը» ներկայացված է չորս նախարարով` առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, սպորտի և երիտասարդության հարցերի: Կուսակցությանն է ամրագրված նաև խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը:
Ընտրություններից անմիջապես հետո ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիոն կառավարության ստեղծման հուշագրի ստորագրումից: Նոր հուշագրով ՀՀԿ-ն և «Օրինաց երկիր» կուսակցությունները հաստատեցին իրենց աջակցությունն ընտրություններում Սերժ Սարգսյանին՝ որպես միասնական թեկնածուի: -0