Հայաստանի և Իրանի հարաբերությունները քրիստոնեության և իսլամի խաղաղ գոյակցման լավագույն օրինակն են. Զարիֆ
27.01.2015,
15:11
Հայաստանի և Իրանի հարաբերությունները քրիստոնեության և իսլամի խաղաղ գոյակցման լավագույն օրինակն են, երեքշաբթի Երևանում հայտարարեց ԻԻՀ արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Իրանի հարաբերությունները քրիստոնեության և իսլամի խաղաղ գոյակցման լավագույն օրինակն են, երեքշաբթի Երևանում հայտարարեց ԻԻՀ արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
«Այսօր Իրանում հայկական համայնք կա։ Այդ փաստը, ինչպես նաև Հայաստանի և Իրաննի երկկողմ հարաբերությունները քրիստոնեության և իսլամի գոյակցման լավագույն օրինակն են»,– ասաց Զարիֆը գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա ընդգծեց, որ Իրանը միշտ դեմ է հանդես եկել ռադիկալիզմին։
Զարիֆը հույս հայտնեց, որ համագործակցությունը կզարգանա նաև կապի, էլեկտրոնիկայի, բնապահպանության, հաղորդակցությունների, ջրային ռեսուրսների օգտագործման ոլորտներում։
«Հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ, որն օրեր առաջ է անցկացվել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք, հուսանք, արագ կյանքի կկոչվեն։-0-