Рейтинг@Mail.ru
USD
394.31
EUR
413.87
RUB
3.81
GEL
138.84

Հայ նախարարները ՀՀԿ կազմում կընդգրկվեն դեռևս կուսակցության համագումարից առաջ

18.11.2016, 12:01
Հայ նախարարները բոլորը մեկի պես կհամալրեն Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը, գրում է «Ժողովուրդ» թերթը։

Հայ նախարարները ՀՀԿ կազմում կընդգրկվեն դեռևս կուսակցության համագումարից առաջ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ նախարարները բոլորը մեկի պես կհամալրեն Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը, գրում է «Ժողովուրդ» թերթը։

Պարբերականը, հղում անելով հավաստի աղբյուրների, գրում է, որ նոր կառավարության կազմում բարձր պաշտոն զբաղեցրած բոլոր անձինք, այդ թվում` ՀՀԿ անդամներ չհանդիսացողները, մինչև կուսակցության` նոյեմբերի 26–ին կայանալիք համագումարը, մեկի պես կհամալրեն կուսակցության շարքերը։

«Մինչ օրս նրանք բոլորը տարբեր առիթներով հայտարարում էին, թե չեն ընդգրկվի կուսակցությունում, սակայն ճակատագիրը բավականին խիստ վարվեց նրանց հետ։ Վերջին վառ օրինակը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է, ով նախօրեին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ համալրելու է հանրապետականների շարքերը»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-