Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստան, Արցախ և սփյուռք եռամիասնությունը թույլ կտա հաջողության հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում. փոխխոսնակ

24.04.2012, 13:21
Հայաստան, Արցախ և սփյուռք եռամիասնությունը թույլ կտա հաջողության հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, կարծում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հայաստան, Արցախ և սփյուռք եռամիասնությունը թույլ կտա հաջողության հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում. փոխխոսնակ
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստան, Արցախ և սփյուռք եռամիասնությունը թույլ կտա հաջողության հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, կարծում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք պետք է ուժեղացնենք Հայաստանի ու Արցախի հզորությունը, Արցախն ու սփյուռքը պետք է միասնական լինեն համահայկական խնդիրների որոշման հարցում»,- երեքշաբթի Ծիծեռնակաբերդ կատարած այցելության ժամանակ լրագրողներին ասաց Շարմազանովը:

Փոխխոսնակի խոսքով՝ Հայաստանը պետք է շարունակի հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, քանի որ դա ապագայում նման հանցագործություններից խուսափելու միակ հնարավորությունն է:

«Քանի դեռ Թուրքիայի իշխանություններն ու թուրք հասարակությունը չի ճանաչել ցեղասպանությունը, վտանգ կա, որ ԵՄ կազմում կընդգրկվի մի երկիր, որն ապրում է երիտթուրքական ու քեմալական գաղափարներով:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-