Հայաստան-ԵՄ արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 17-ին. Լեհաստանի ԱԳՆ ղեկավար
14.12.2012,
13:24
Հայաստանի և Եվրամիության միջև արտոնագրային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի ստորագրումն ակնկալվում է դեկտեմբերի 17-ին, ուրբաթ Երևանում հայտարարեց Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ Շվեդիայի, Բուլղարիայի և Հայաստանի ԱԳ ղեկավարների հետ համատեղ ճեպազրույցում:
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Եվրամիության միջև արտոնագրային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի ստորագրումն ակնկալվում է դեկտեմբերի 17-ին, ուրբաթ Երևանում հայտարարեց Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ Շվեդիայի, Բուլղարիայի և Հայաստանի ԱԳ ղեկավարների հետ համատեղ ճեպազրույցում:
Ինչպես նախկինում հայտնել էր Հայաստանի ԱԳՆ-ն, համաձայնագրի վավերացումը կկայանա մինչև 2013 թվականի կեսերը:
Փաստաթղթի համաձայն` Հայաստանի բնակչության մի քանի խմբերի ներկայացուցիչների՝ մասնավորապես դպրոցականների, ուսանողների, գիտնականների, հաշմանդամների, լրագրողների և ձեռներեցների համար, Շենգենյան գոտու երկրներ մեկնելու համար վիզա ստանալու դյուրացված կարգի ներդրում է ենթադրվում:
ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի ստորագրումից հետո նաև նախատեսվում է վիզայի ստանալու արժեքի նվազում մինչև 35 եվրո, իսկ քաղաքացիների որոշ կատեգորիաների համար՝ մասնավորապես, մինչև 12 տարեկան երեխաների և թոշակառուների համար, ընթացակարգն անվճար կդառնա:
Հիշեցնելով, որ հենց Լեհաստանն ու Շվեդիան են եղել ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի նախաձեռնող՝ Սիկորսկին ընդգծեց, որ Վարշավան բոլոր ջանքերը կգործադրի Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի հասնելու համար:
«Անցնող տարին Հայաստանի և Եվրամիության մերձեցման համար շատ ինտենսիվ էր: Մենք կոչ ենք անում Երևանին պահպանել այդ գործի նկատմամբ հավատարմությունը»,- ավելացրեց նա:
2010թ.–ի հուլիսի 19–ին Երևանում մեկնարկեցին Հայաստան–ԵՄ ասոցիացիայի մասին համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները։ Առաջիկա համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին և նպատակաուղղված կլինի ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը տարբեր ոլորտներում, մասնավորապես արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժման, էներգետիկայի ոլորտներում։
Բուլղարիայի ԱԳՆ ղեկավար Նիկոլայ Մլադենովն իր հերթին դրական գնահատեց Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունը:
«Եվրամիությունը և Հայաստանը մերձեցման երկար ճանապարհ են անցել, և, վստահ եմ, որ հետագայում այդ հարաբերությունները միայն կբարելավվեն: Բացի այդ, հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղ զարգացումը ԵՄ-ի համար նաև ռազմավարական նշանակություն ունի»,- ընդգծեց Մլադենովը:
ԵՄ-ում հայկական ներկայացուցչության ղեկավար Ավետ Ադոնցը և Եվրահանձնաժողովի ներքին գործերի տնօրինության ղեկավար Ստեֆանո Մանսերվիզին հոկտեմբերի 18-ին Բրյուսելում նախաստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը:
Բանակցություններ սկսելու մասին առաջարկն արվել է Եվրահանձնաժողովի կողմից՝ 2011թ.-ի սեպտեմբերին:
Վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը պետք է գործողության մեջ մտնեն միաժամանակ: Բանակցությունները մեկնարկել են 2012թ.-ի փետրվարի 27-28-ը Երևանում: ՀՀ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ.-ի ձմռանը: -0-