Հայաստանը մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գործունեության առաջնահերթությունը. Գրիշենին
23.02.2015,
21:13
Հայաստանը մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գործունեության առաջնահերթությունը, «Sputnik–Արմենիա» ռադիոյի եթերում ասել է Ա. Մ. Գորչակովի անվան հրապարակային դիվանագիտության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Ռոման Գրիշենինը։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գործունեության առաջնահերթությունը, «Sputnik–Արմենիա» ռադիոյի եթերում ասել է Ա. Մ. Գորչակովի անվան հրապարակային դիվանագիտության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Ռոման Գրիշենինը։
«Ցանկանում եմ ասել, որ Հայաստանը, անշուշտ, կար և մնում է առաջնահերթություն ՌԴ–ի համար արտաքին քաղաքական գործունեության մեջ։ Խոսքն այն մասին է, որ հիմա Ռուսաստանը, վերանայելով իր արտաքին քաղաքական առաջնահերթությունը, թեքվելով Արևելքի կողմը, չպետք է մոռանա իր ավանդական դաշնակիցների և ընկերների մասին», – ասել է Գրիշենինը։
«Ավանդաբար Կովկասում, Անդրկովկասում երբեք չեն փնտրել պարզ լուծումներ, և ռուսական քաղաքականության մեջ «ոչ մի էլ տեղ չեն գնա» մոտեցում երբեք չի եղել, ես համոզված եմ, որ այն մոտեցումը, որի մասին հիմա խոսվում է ռուսական արտաքին քաղաքականության մեջ, այն է` իրավահավասար շփման մասին, սոսկ ասվող մոտեցում չէ։ Իմ կարծիքով`գործընկերների շահերը միշտ հաշվի են առնվել ամբողջ ծավալով», – ասել է Գրիշենինը։–0–