Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+19

Հայաստանը և Սերբիան դիվանագիտական ներկայացուցչություններ կբացեն Երևանում և Բելգրադում. Նալբանդյան

03.06.2015, 14:34
Հայաստանը և Սերբիան դիվանագիտական ներկայացուցչություններ կբացեն Երևանում և Բելգրադում, չորեքշաբթի Երևանում ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն իր սերբ գործընկեր, ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչ հետ մամուլի ասուլիսում։
Հայաստանը և Սերբիան դիվանագիտական ներկայացուցչություններ կբացեն Երևանում և Բելգրադում. Նալբանդյան
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը և Սերբիան դիվանագիտական ներկայացուցչություններ կբացեն Երևանում և Բելգրադում, չորեքշաբթի Երևանում ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն իր սերբ գործընկեր, ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչ հետ մամուլի ասուլիսում։

«Մենք քննարկել ենք երկկողմանի համագործակցության խորացման և ընդլայնման հետագա քայլերը։ Հաճույքով կարող եմ նշել, որ պայմանավորվածությունների իրագործման համար իրականացվում են գործնական քայլեր։ Մենք աշխատում ենք Երևանում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու, ինչպես նաև վիզային ռեժիմը դյուրացնելու ուղղությամբ»,– ասաց Նալբանդյանը։

Նրա խոսքով` հանդիպմանը քննարկվել են մշակութային, տնտեսական, խորհրդարանական կապերի ակտիվացման հարցեր։

«Մենք նաև ստորագրել ենք երկու երկրների ԱԳՆ–երի միջև համագործակցության մասին հուշագիր, որը ենթադրում է պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացում»,– ասաց Նալբանդյանը։

Նա նշեց, որ հայերը և սերբերը բարեկամ ժողովուրդներ են, որոնք բազմիցս օգնության ձեռք են մեկնել պատմության բարդ ժամանակաշրջաններում։

«Մենք հատկապես գնահատում ենք Սերբիայի նախագահ Թոմիսլով Նիկոլիչի այցը Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին»,– նշեց Նալբանդյանը։

Իր հերթին Դաչիչը նշեց, որ Սերբիան ցանկանում է բոլոր ուղղություններով զարգացնել պատմական կապերը Հայաստանի հետ։

«Մենք պետք է ուժեղացնենք աշխատանքը բոլոր ուղղություններով, այդ թվում` տնտեսական ոլորտում, քանի որ, ցավոք, մեր ապրանքաշրջանառությունը փոքր է։ Մենք որոշել ենք պայմանագիր ստորագրել վիզային ռեժիմը հանելու մասին, պետք է մտածենք այլ համաձայնագրերի մասին, այդ թվում` ազատ առևտրի։ Մեր հարաբերությունները բարձր մակարդակում են, և միայն այն երկրները, որոնք գտնվում են հարաբերությունների բարձր մակարդակում, կարող են նման պայմանագիր ստորագրել»,– նշեց Դաչիչը։-0-