Հայաստանը 105-112-րդ տեղերում է Treansparency International-ի՝ կոռուպցիայի ընկալման մակարդակի վարկանիշում
06.12.2012,
14:36
Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության 2012 թվականի «Կոռուպցիայի ընկալման ինդեքս» վարկանիշում Հայաստանը 176 երկրների շարքում կիսում է 105-112-րդ տեղերը մի շարք պետությունների հետ: Դրանց թվում են՝ Ալժիրը, Բոլիվիան, Գամբիան, Կոսովոն, Մալին, Մեքսիկան և Ֆիլիպինները:

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության 2012 թվականի «Կոռուպցիայի ընկալման ինդեքս» վարկանիշում Հայաստանը 176 երկրների շարքում կիսում է 105-112-րդ տեղերը մի շարք պետությունների հետ: Դրանց թվում են՝ Ալժիրը, Բոլիվիան, Գամբիան, Կոսովոն, Մալին, Մեքսիկան և Ֆիլիպինները:
Միաժամանակ Հայաստանում կոռուպցիայի ընկալման ինդեքսը կազմել է 34:
Transparency International-ն իր ինդեքսը կազմում է 1995 թվականից՝ տեղաբաշխելով երկրները պետական հատվածում կոռուպցիայի տարածման աստիճանով:
Երկրին տրվող ինդեքսը նշում է պետական հատվածում կոռուպցիայի ընկալման մակարդակը և հաշվարկվում է 0-100 սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է, որ երկիրն ընկալվում է որպես բարձր կոռուպցիա ունեցող, իսկ 100-ը՝ երկրում կոռումպացվածության բացակայություն:
Transparency International-ի տվյալներով, տարածաշրջանում պակաս կոռումպացված է Վրաստանը, որը վարկանիշում զբաղեցրել է 51-րդ տեղը: Ընդ որում, Թուրքիան կոռուպցիայի ընկալման մակարդակով կիսել է 54-57 միջակայքը:
Ռուսաստանը և Իրանը վարկանիշում կիսել են 133-138-րդ տեղերը, իսկ Ադրբեջանը՝ 139-143-րդ:
Վարկանիշը կազմելիս Transparency International-ի կողմից դիտարկվում են կոռուպցիոն գործունեության բոլոր ձևերը, ներառյալ` պաշտոնատար անձանց տրվող կաշառքները, պաշտոնյաների մասնակցությունը պետական պատվերների կատարումից ստացված շահույթի բաշխմանը, ինչպես նաև բյուջետային միջոցների անօրինական կամ անբարեխիղճ ծախսում: Գնահատվում է նաև կառավարության կողմից տարվող հակակոռուպցիոն քայլերի արդյունավետությունը: -0-