Հայաստանը 2013թ.–ին կնախագահի ԵԽ նախարարների կոմիտեում
22.01.2013,
13:49
Հայաստանը նախագահելու է ԵԽ-ի նախարարների կոմիտեում 2013 թվականին, ինչը հնարավորություն կտա զարգացնել Երևանի և Ստրասբուրգի համագործակցությունը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը նախագահելու է ԵԽ-ի նախարարների կոմիտեում 2013 թվականին, ինչը հնարավորություն կտա զարգացնել Երևանի և Ստրասբուրգի համագործակցությունը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը։
Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, գրասենյակի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել իր առաքելության շրջանակում աջակցել ՀՀ իշխանություններին ԵԽ-ում նախագահության և Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. գործողությունների ծրագրի իրականացման առումով:
Հայաստանի վարչապետն իր հերթին շնորհավորել է Պավլյուկին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր գործունեություն:
«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Դուք Հայաստանում Ձեզ լավ զգաք և Ձեր առաքելությունն իրականացնեք առանց որևիցե խոչընդոտի: Մենք շահագրգռված ենք դրանում, քանի որ Ձեր մանդատի շրջանակում իրականացվելիք ծրագրերը համապատասխանում են ՀՀ կառավարության ծրագրային փաստաթղթերին», - նշել է վարչապետը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության գերակա ուղղությունների և հեռանկարների վերաբերյալ:
Հայաստանը Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ է 2001 թվականի հունվարի 25–ից։ Ներկայում Հայաստանը համագործակցում է ԵԽ–ի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում և բանակցություններ է վարում Հայաստան–ԵՄ ասոցացման համաձայնագրի ուղղությամբ։ Առաջիկա համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագիրը և ուղղված կլինի Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանը տարբեր ոլորտներում, մասնավորապես, արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղափոխման և էներգետիկայի ոլորտներում։ -0-