Հայաստանը չեղյալ է հայտարարել մուտքի արտոնագրերը ԵՄ երկրների և Շվեյցարիայի քաղաքացիների համար
10.01.2013,
14:08
Հինգշաբթի գործողության մեջ է մտնում ՀՀ կառավարության որոշումը` Եվրոպական միության անդամ պետությունների և Եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող Եվրոպական միության ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի միակողմանի կարգով չեղյալ հայտարարելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի գործողության մեջ է մտնում ՀՀ կառավարության որոշումը` Եվրոպական միության անդամ պետությունների և Եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող Եվրոպական միության ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի միակողմանի կարգով չեղյալ հայտարարելու մասին։
Ըստ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի, 2012թ.–ի հոկտեմբերի 4–ին կառավարության ընդունած որոշումը կնպաստի երկրների միջև փոխհարաբերությունների խորացմանը։
«Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն, այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:
Հայաստանն ակտիվորեն մասնակցում է եվրաինտերգրման ոլորտի ծրագրերին, այդ թվում ներառված է «Արևելյան գործընկերություն» ծրագրում, որն ուղղված է մի շարք հետխորհրդային երկրների հետ ԵՄ քաղաքական և տնտեսական մերձեցմանը։
2012թ.–ի դեկտեմբերի կեսին Հայաստանի և ԵՄ–ի միջև մուտքի արտոնագրի հեշտացման մասին համաձայնագիր ստորագրվեց։ Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները ավելի պարզեցված ընթացակարգով կստանան շենգենյան վիզաներ, ինչը կարևոր քայլ է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ:
Համաձայնագրով կսահմանվի, որ մի շարք մասնագիտությունների Հայաստանի ներկայացուցիչներ՝ գիտնականներ, ուսանողներ, լրագրողներ, գործարարներ, սպորտի ու արվեստի գործիչներ և այլոք, վիզա կարող են ստանալ պարզեցված կարգով: Նախատեսվում է նաև նվազեցնել շենգենյան մուտքի վիզաների գինը, ինչպես նաև անվճար դարձնել այն երեխաների ու թոշակառուների համար:
2010թ.–ի հուլիսի 19–ին Երևանում մեկնարկեցին Հայաստան–ԵՄ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները։
Առաջիկա համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին և նպատակաուղղված կլինի ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը տարբեր ոլորտներում, մասնավորապես արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժման, էներգետիկայի ոլորտներում։ -0-