Рейтинг@Mail.ru
USD
377.04
EUR
444.91
RUB
4.9004
GEL
141
2026 թ. փետրվարի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանը չի պատրաստվում մտնել սպառազինության մրցավազքի մեջ Ադրբեջանի հետ․ Պապիկյան

13.01.2026, 14:26
Ադրբեջանի ծախսերը իմ խնդիրը չեն․ մենք չենք պատրաստվում մտնել մրցավազքի մեջ, հայտարարել է Պապիկյանը
Հայաստանը չի պատրաստվում մտնել սպառազինության մրցավազքի մեջ Ադրբեջանի հետ․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/ԱՌԿԱ/․ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանական ծախսերի ավելացմանը և հայտնել, որ Հայաստանը չի պատրաստվում մտնել մրցավազքի մեջ։

«Իմ տեղեկություններով Ադրբեջանը նույնպես կրճատել է ծախսերը, բայց Ադրբեջանի ծախսերը իմ խնդիրը չեն։ Ես կխոսեմ մեր ծախսերի մասին։ Ինչպես նշեցի, վերջին 3 տարիների ընթացքում էապես փոխվել է Զինված ուժերին հատկացվող դրամական միջոցների թիվը», - ասաց Պապիկյանը։ 

Նախարարը հայտնեց նաև, որ վերջին տարիներին ձեռք բերված սպառազինության և ռազմական տեխնիկայի նորագույն նմուշները լուրջ ձեռքբերումներ են, և չի կարելի սրա հետ հաշվի չնստել։