Հայաստանը կօժանդակի աբխազական երկաթուղային հատվածի շուտափույթ բացմանը. ԱԳՆ ղեկավար
24.01.2013,
16:16
Հայաստանն իր հնարավորությունների չափով կանի հնարավորինը` երկաթուղու աբխազական հատվածի բացման հարցի դրական և շուտափույթ լուծմանն օժանդակելու համատեքստում, ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանն իր հնարավորությունների չափով կանի հնարավորինը` երկաթուղու աբխազական հատվածի բացման հարցի դրական և շուտափույթ լուծմանն օժանդակելու համատեքստում, ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
2012 թվականի հոկտեմբերի վերջին Վրաստանի վերաինտեգրացիայի նախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել էր, որ վրացական իշխանությունները պատրաստ են վերականգնել Ռուսաստանի հետ հաղորդակցությունը «Աբխազիայի ապամեկուսացման ռազմավարության» շրջանակներում։ Երկաթուղու աբխազա-վրացական հատվածի բացումը Հայաստանի համար ռազմավարական առումով կարևոր է, քանի որ դա դեպի Ռուսաստան ամենակարճ և էժան ուղին է։
«Իվանիշվիլիի` Երևան կատարած այցի ընթացքում այդ հարցի վերաբերյալ համապատասխան հայտարարություններ են արվել և մեկնաբանություններ են տրվել։ Հայաստանը չափազանց շահագրգռված է երկաթուղու աբխազական հատվածի բացմամբ և կարևորում է դա»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա։
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Երևան կատարած այցի ընթացքում, հունվարի 17–ին հայտարարել էր, որ հնարավոր է համարում Աբխազական երկաթուղային հատվածի աշխատանքի վերականգնումը մի շարք խնդիրների լուծման և կամքի առկայության դեպքում։
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր հերթին հայտարարել էր, որ երկաթուղու աշխատանքի վերականգնումն ավելի շատ բխում է Ռուսաստանի, քան Վրաստանի շահերից, և այդ պատճառով հարցը կարող է դիտարկվել միայն Վրաստանի տարածքային ամբողջականության խնդրի լուծումից հետո, «քանի որ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը փաստացիորեն Ռուսաստանի կողմից Աբխազիայի ճանաչման օրինականացումն է»։ -0-