Հայաստանը միջազգային ասպարեզում հաշվի է առնում համաարաբական շահերը. Սարգսյան
26.11.2012,
20:51
Հայկական կողմը միջազգային ասպարեզում հաշվի է առնում համաարաբական շահերը, երկուշաբթի Բեյրութում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր լիբանանցի գործընկեր Միշել Սուլեյմանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական կողմը միջազգային ասպարեզում հաշվի է առնում համաարաբական շահերը, երկուշաբթի Բեյրութում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր լիբանանցի գործընկեր Միշել Սուլեյմանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
«Նախագահ Սուլեյմանին ներկայացրեցի այն կարևորությունը, որ մենք տալիս ենք Լիբանանի հետ համագործակցությանը միջազգային ասպարեզում: Հայաստանն էլ իր դիրքորոշումները ձևավորելիս` հաշվի է առնում համաարաբական և մասնավորապես` Լիբանանի շահերը»,- Սարգսյանի խոսքը մեջբերեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Սարգսյանի խոսքով, հայերն ու լիբանանցիները միշտ առանձնացել են իրենց խաղաղասիրությամբ: «Այսօր էլ պարոն Սուլեյմանի հետ համակարծիք էինք, որ ժողովուրդների կամքն արտահայտող փոփոխությունները պետք է իրագործվեն խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման, առանց զոհերի, առանց ահաբեկչության։ Մենք խոր ցավով ընդունեցինք հոկտեմբերի 19-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության լուրը և շտապեցինք խստիվ դատապարտել նման ստոր արարքը, որը, հուսով ենք, չի սասանի Լիբանանի խաղաղությունը»,- ասել է նա:
Սարգսյանի խոսքով, Մերձավոր Արևելքում առկա իրադրությունը մեծապես շաղկապված է Հայաստանի անվտանգության հետ: «Մենք խորապես շահագրգռված ենք առկա խնդիրների շուտափույթ հաղթահարմամբ և պատրաստակամ մեր հնարավորությունների սահմաններում աջակցել այդ գործին»,- նշել է Հայաստանի նախագահը:
Նա շնորհակալություն է հայտնել Սուլեյմանին` բարեկամ Լիբանան այցելելու հրավերի և Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար: Սարգսյանի խոսքով, փոխադարձ այցելությունների պարբերականությունը վկայում է այն մասին, որ երկրների միջև բարձր մակարդակի երկխոսություն է հաստատվել, և առկա է հարաբերություններ զարգացնելու ցանկությունը:
«Նախագահ Սուլեյմանի հետ մենք արդյունավետ բանակցություններ ունեցանք. քննարկեցինք հայ-լիբանանյան համագործակցության մեջ նորանոր ոլորտներ ընդգրկելու հնարավորությունները, մտքեր փոխանակեցինք միջազգային` մասնավորապես մերձավորարևելյան և հարավկովկասյան զարգացումների շուրջ: Վերահաստատեցինք, որ մեր հարաբերությունները հիմնված են բարի կամքի, փոխադարձ հարգանքի և վստահության վրա»,- ասաց Սարգսյանը:
Ըստ նրա, 2012 թվականը խորհրդանշական է, քանի որ լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը:
«Գոհունակությամբ արձանագրեցինք, որ այս ընթացքում ձևավորվել են միջխորհրդարանական, մշակութային, կրթական, գիտական կապեր, ստորագրվել են երեք տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնց այս այցելության ընթացքում կավելանան, ավելի ճիշտ՝ արդեն ավելացան ևս երկուսը»,- ասել է պետության ղեկավարը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Լիբանան կատարած այցի ընթացքում Հայաստանի և Լիբանանի միջև ստորագրվել են «Դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին», «Բարձրագույն կրթության և ակադեմիական աստիճանների վկայագրերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրերը:
Սարգսյանն ընդգծել է, որ այսօրվա հանդիպման ընթացքում երկու երկրների նախագահները պայմանավորվեցին օգտագործել բոլոր հնարավորությունները երկկողմ տնտեսական համագործակցությունը խթանելու ուղղությամբ: «Ուրախ ենք, որ վերջին շրջանում նկատելի է դարձել Լիբանանի աճող ներկայությունը մեր երկրի տնտեսության մեջ»,- ասել է նա:
Լիբանանի հայկական համայնքը հասնում է 100 հազարի։ Հայերը հիմնականում ապրում են Բեյրութում ու հարակից տարածքներում։ Այստեղ բնակվող հայերի մեծ մասը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են։
Երկրում գործում է Հայկազյան համալսարանը, ինչպես նաև մի շարք հայկական դպրոցներ ու վարժարաններ։ Լիբանանի հայկական լրատվամիջոցների մեջ իրենց կարևոր դերն ունեն «Ազդակը» (ՀՅԴ պաշտոնական մարմին), «Զարթոնքը» (Ռամկավար ազատական կուսակցության թերթ) և «Արարատը» («Հնչակյան» կուսակցության շաբաթաթերթ)։
Լիբանանի կառավարությունում հայկական համայնքը երկու նախարարական պորտֆել ունի, խորհրդարանում` վեց պատգամավորական մանդատ։-0-