Հայաստանը պատրաստվում է Իրանի նախագահի այցին․ կստորագրվեն կարևոր փաստաթղթեր
15.08.2025,
11:25
Հայաստանն ակտիվորեն պատրաստվում է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ հանդիպմանը Երևանում
ԵՐԵՎԱՆ,15 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն ակտիվորեն պատրաստվում է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ հանդիպմանը Երևանում։ Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Վստահ եմ, որ այս պատմական և երկար սպասված այցն ավելի շատ կամրապնդի մեր երկու երկրների միջև քաղաքական մերձեցումը և կբացի նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության համար։ Մենք ակնկալում ենք երկու երկրների միջև կարևոր փաստաթղթերի ստորագրում, չնայած որոշ մանրամասներ դեռ գաղտնիք ենք պահում», – ասել է Կոստանյանը։
Իրանի նախագահի այցը Հայաստան նախատեսված է օգոստոսի 18-21-ը։ Այցի շրջանակում օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի բիզնես ֆորում։