Հայաստանը պետք է գործի դնի արտաքին լծակները Վրաստանի և Աբխազիայի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու համար
22.04.2013,
17:24
Հայաստանը պետք է օգտագործի իր արտաքին լծակները Վրաստանի և Աբխազիայի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար, ասաց Վրաստանի հարցերով հայ փորձագետ Ջոննի Մելիքյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է օգտագործի իր արտաքին լծակները Վրաստանի և Աբխազիայի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար, ասաց Վրաստանի հարցերով հայ փորձագետ Ջոննի Մելիքյանը։
«Երկաթուղային վրաց-աբխազական հատվածի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, այդ պատճառով հայկական կողմը պետք է օգտագործի իր ռեսուրսները, այդ թվում` Ռուսաստանի և Աբխազիայի հայկական համայնքները` այդ հարցի շուտափույթ լուծման համար»,– երկուշաբթի ասաց նա։
Փորձագետը հիշեցրեց, որ եթե երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի և Աբխազիայի միջև չվերականգնվի, ապա Հայաստանից Ռուսաստան բեռների տեղափոխման միակ ճանապարհը կմնա Ռազմական–Վրացական ճանապարհը «Վերին Լարս» հսկիչ–անցակետով (Ռուսաստանի և Վրաստանի պետական սահմանի Հյուսիսօսական հատվածում), որը պարբերաբար փակվում է եղանակային բարդ պայմանների պատճառով։
Մելիքյանն առաջարկեց նաև հայկական իշխանություններին մանրամասն ուսումնասիրել բոլորի, այդ թվում` Վրաստանի, Աբխազիայի և Ռուսաստանի համար երկաթուղու բացման առավելությունները և պաշտոնական հանդիպումների ժամանակ ներկայացնել դրանք իրենց կողմերին։
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 2013 թվականի հունվարին Երևան կատարած իր այցի ժամանակ հայտարարել էր Աբխազիայի հետ 1992-1993 թվականների վրաց-աբխազական զինված հակամարտության հետևանքով ընդհատված երկաթուղային հաղորդակցման վերականգնման հնարավորության մասին` Ռուսաստանի հետ մի շարք վիճելի հարցերի կարգավորումից հետո։
Ի պատասխան այդ հայտարարությանը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նշել էր, որ երկաթուղու աշխատանքի վերականգնումն ավելի շատ բխում է Ռուսաստանի շահերից, քան Վրաստանի, և այդ պատճառով այդ հարցը կարող է դիտարկվել միայն Վրաստանի տարածքային ամբողջականության խնդրի լուծումից հետո, «քանի որ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը փաստորեն Ռուսաստանի կողմից Աբխազիայի ճանաչման օրինականացումն է»։ -0-