Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող 14-րդ երկիրն է, որը համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ. Եղոյան

10.09.2024, 15:02
ԱԺ-ն վավերացրեց «Եվրաջասթի» համաձայնագիրը
Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող 14-րդ երկիրն է, որը համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ. Եղոյան

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրամիության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին ՀՀ֊ԵՄ համաձայնագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

«Եվրաջասթը Եվրամիության անդամ երկրներում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության մեխանիզմները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է։ Վերջինիս միջոցով իրականացվում է հավաքագրված տվյալների (այդ թվում` գաղտնի բնույթի տվյալների) փոխանակում ինչպես Եվրոպական միության անդամ, այնպես էլ` երրորդ երկրների պատկան մարմինների միջև։

Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող 14֊րդ երկիրն է, որ համագործակցության համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ (ինչպես օրինակ` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան և ԵՄ անդամության թեկնածու մի շարք երկրներ)։ Սա հնարավորություն կտա խորացնել Հայաստանի և Եվրամիության, ինչպես նաև` ԵՄ անդամ պետությունների պատկան մարմինների միջև համագործակցությունը անդրազգային և ծանր հանցագործությունների հետաքննության և նախաքննության ընթացքում»,- գրել է Եղոյանը։