Рейтинг@Mail.ru
USD
361.81
EUR
405.3
RUB
4.2671
GEL
139.08
2026 թ. հոկտեմբերի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա

02.04.2019, 20:51
Ապրիլի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա։
Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում նախատեսվում է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը եթովպահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, նախատեսված են նաև արտգործնխարարի հանդիպումները Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի, ԱԳ պետնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաների հետ:

ԱԳ նախարարը հանդիպումներ է ակնկալելու նաև Աֆրիկյան Միությունում և Աֆրիկայի հարցերով ՄԱԿ տնտեսական հանձնաժողովում: -0-