Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի ԱԺ–ն համալրվել է վեց նոր պատգամավորներով

22.05.2018, 12:31
Հայաստանի խորհրդարանը համալրվել է վեց նոր պատգամավորներով, ովքեր մանդատներ են ստացել որոշ խորհրդարանականների` լիազորությունները վայր դնելուց հետո։
Հայաստանի ԱԺ–ն համալրվել է վեց նոր պատգամավորներով

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը համալրվել է վեց նոր պատգամավորներով, ովքեր մանդատներ են ստացել որոշ խորհրդարանականների` լիազորությունները վայր դնելուց հետո։

Հայաստանում իշխանափոխությունից հետո «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընտրվել է երկրի վարչապտ, ինչի կապակցությամբ վայր է դրել պատգամավորական լիազորությունները։ Պատգամավորական մանդատից հրաժարվել են նաև «Ելք» դաշինքի անդամները, ովքեր պորտֆելներ են ստացել նոր կառավարությունում։

Մասնավորապես, Արարատ Միրզոյանը դարձել է առաջին փոխվարչապետ, Մանե Թանդիլյանը զբաղեցրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, իսկ Արտակ Զեյնալյանը` արդարադատության նախարարի պաշտոնը։ Բացի այդ, պատգամավորական մանդատները վայր են դրել ՀՀԿ պատգամավոր Գրիգոր Ավալյանը և ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Երեքշաբթի Ազգային ժողովի նիստում խոսնակ Արա Բաբլոյանը գործընկերներին է ներկայացրել նոր պատգամավորներին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած արձանագրության համաձայն, պատգամավորների թափուր տեղերը զբաղեցրել են տվյալ կուսակցությունների ցուցակներում հաջորդող թեկնածուները։

Այսպիսով, «Ելք» դաշինքից մանդատներ են ստացել Ալեն Սիմոնյանը, Հրաչյա Հակոբյանը, Հովիկ Աղազարյանը, Հայկ Կոնջորյանը։ ՀՀԿ խմբակցությունից պատգամավոր է դարձել Հակոբ (Գառնիկի) Հակոբյանը, իսկ ՀՅԴ խմբակցությունից` Ռուզան Առաքելյանը։ Հակոբ Հակոբյանը և Ռուզան Ալեքսանյանը նախորդ գումարման պատգամավորներ են։

Նորընտիր պատգամավորները երդվել են խորհրդարանում` պարտավորվելով օժանդակել երկրի շահերի պահպանմանը, հետևել օրենքի տառին և Սահմանադրությանը։ -0-