Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանի Ազգային ժողովն ընտրեց պետության չորրորդ նախագահին

02.03.2018, 12:13
Հայաստանի խորհրդարանն 90 «կողմ» և 10 «դեմ» ձայնով Արմեն Սարգսյանին ընտրեց Հայաստանի չորրորդ նախագահ։
Հայաստանի Ազգային ժողովն ընտրեց պետության չորրորդ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանն 90 «կողմ» և 10 «դեմ» ձայնով Արմեն Սարգսյանին ընտրեց Հայաստանի չորրորդ նախագահ։

Պատգամավորներն առաջին անգամ ընտրեցին պետության ղեկավարին, քանի որ երկիրն անցել է խորհրդարանական իշխանավարման։ Քվեարկությանը մասնակցեց 105 պատգամավորներից 101–ը։ -0-