Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

Հայաստանի երկու բանտեր պետք է ամբողջությամբ վերակառուցվեն. Զեյնալյան

03.11.2018, 14:20
Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը շաբաթ հայտնեց, որ առնվազն երկու քրեակատարողական հիմնարկներ, այն է` «Նուբարաշենը» և «Գորիսը», ենթակա են փոփոխման:
Հայաստանի երկու բանտեր պետք է ամբողջությամբ վերակառուցվեն. Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը շաբաթ հայտնեց, որ առնվազն երկու քրեակատարողական հիմնարկներ, այն է` «Նուբարաշենը» և «Գորիսը», ենթակա են փոփոխման:

«Այս պահին կառավարություն է Պահուստային ֆոնդից միջոցների հատկացման որոշման նախագիծը: Մենք նաև հաջորդ տարվա բյուջեի ծախսային հատվածում 1 մլրդ դրամ նախատեսել «Գորիս» ՔԿՀ-ի փոխարեն նոր բանտ հիմնելու նպատակով այն դեպքում, երբ ընդհանուր գումարը գնահատվում էր 4 մլրդ դրամ, բայց բյուջետային միջոցների սահմանափակ լինելու պատճառով այդ գումարներն առայժմ չեն ընդգրկվել բյուջեում», - ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ տարբեր կառույցներում մշտապես տարվում են վերականգնողական աշխատանքներ, իսկ հնարավոր տնտեսման դեպքում կիրականացվեն հիմնանորոգումներ:

«Մեզ նաև անհրաժեշտ է էլեկտրոնային թևնոցներ ներդնել նախնական կալանքի տակ գտնվող մարդկանց թիվը կրճատելու համար: Այդ մեխանիզմը ներդնելու համար կպահանջվի շուրջ 300 հազար դոլար», - ասաց Զեյնալյանը: -0-