Рейтинг@Mail.ru
USD
383.82
EUR
449.11
RUB
4.912
GEL
141.28
2025 թ. հուլիսի 10, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության գործընթացը

02.05.2013, 12:14
Մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։
Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության գործընթացը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի, ինչպես նաև երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականության մի շարք ակտուալ հարցերի շուրջ։

Կողմերը կարևորել են Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության ընդլայնումը՝ հանուն երկու պետությունների ղեկավարությունների կողմից նրանց առջև դրված խնդիրների իրականացման։-0-