Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային սահմանի հայտնվելը բացառվում է. ԱԳՆ
05.09.2013,
16:46
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային սահմանի հայտնվելը` Մաքսային միություն Հայաստանի մտնելու հետ կապված, բացառվում է, լրագրողներին հինգշաբթի հայտնեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային սահմանի հայտնվելը` Մաքսային միություն Հայաստանի մտնելու հետ կապված, բացառվում է, լրագրողներին հինգշաբթի հայտնեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
«Ղարաբաղը մեզ համար այն կարմիր գիծն է, որը մենք երբեք չենք հատի, և, բնականաբար, Հայաստանի և Ղարաբաղի միջև սահմանը բացառվում է»,– ասաց նա։
Քոչարյանի խոսքով` Հայաստանը երբեք չի բացառել ՄՄ–ին միանալու հավանականությունը, սակայն բանակցություններ է վարել Եվրասիական հանձնաժողովի և ռուսական կողմի հետ` տվյալ գործընթացին խոչընդոտող մի շարք խնդիրների վերաբերյալ։
«Մասնավորապես, գլխավոր խնդիրներից մեկը Հայաստանի և ՄՄ երկրների միջև ընդհանուր սահմանի բացակայությունն է։ Համակողմանի բանակցությունների արդյունքում մենք եկանք եզրահանգման, որ դա շահավետ է Հայաստանի համար»,– նշեց նա։
ԱԳՆ ղեկավարի տեղակալը տեղեկացրեց, որ բանակցությունների ընթացքում գտնվել են այն լուծումները, որոնք փոխհատուցում են Հայաստանի հնարավոր կորուստները Մաքսային միությանը միանալիս Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ ընդհանուր սահմանի բացակայության դեպքում։
«Առաջիկայում մենք ՄՄ–ին միանալու արդյունքում Հայաստանի շահերի մասին ամբողջական պատկերացում ունենալու հնարավորություն կունենանք»,– ավելացրեց նա։
Երեքշաբթի Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է Հայաստանի` Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մտադրության մասին:-0-