Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ ղեկավարները երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկել

29.11.2012, 10:11
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Երևանում իր գործընկեր Ռաշիդ Մերեդովի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր է քննարկել, հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ ղեկավարները երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկել
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Երևանում իր գործընկեր Ռաշիդ Մերեդովի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր է քննարկել, հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը նախարարներ Նալբանդյանն ու Մերեդովը ընդգծել են, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի այցելությունը Հայաստան կարևոր հանգրվան է երկու երկրների հարաբերություններում և լավ հնարավորություն է ամփոփելու քսանամյա միջպետական հարաբերությունների ընթացքում ունեցած ձեռքբերումները և նախանշելու համագործակցության զարգացման նոր հեռանկարներ:

Զրուցակիցները անդրադարձել են նաև երկու երկրների փոխգործակցության լայն շրջանակի, մասնավորապես իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացմանը, մշակութային և գիտակրթական համագործակցության խորացմանը:

Նոյեմբերի 28-ի երեկոյան Հայաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարները ներկա են գտնվել հայ-թուրքմենական բարեկամությանը նվիրված համերգին: -0-