Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Հայաստանի եվրասիական և եվրոպական ինտեգրման գործընթացները չեն հակասի միմյանց. փորձագետ

23.01.2013, 14:40
Հայաստանի եվրասիական և եվրոպական ինտեգրման գործընթացները չեն հակասի միմյանց, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը։
Հայաստանի եվրասիական և եվրոպական ինտեգրման գործընթացները չեն հակասի միմյանց. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի եվրասիական և եվրոպական ինտեգրման գործընթացները չեն հակասի միմյանց, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը։

«Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանը կարող է եվրոպական հասարակություն կառուցել Եվրոպայի նման, այսինքն մեր քաղաքակրթության ճակատը եվրոպական տեսքի բերել` միաժամանակ ՀԱՊԿ–ի անդամ հանդիսանալով, այսինքն եվրասիական աշխարհաքաղաքական տարածքի մաս լինելով»,– Լրագրության վարպետության դպրոցի շրջանակներում անցկացվող դասախոսության ժամանակ նշեց Սաֆարյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա»  գործակալությունը։

Փորձագետն ընդգծեց, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և այդպիսով` Ռուսաստանի գլխավորությամբ ազգային և տարածաշրջանային անվտանգության մասը` միասնական պաշտպանական տարածքում։

«Մենք չենք գնա ընտրության ճանապարհով, մենք կարող ենք Եվրոպայի հետ առևտրի մասին պայմանագիր կնքել, որն ինտեգրում կապահովի եվրոպական շուկայում, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերել հետխորհրդային տարածությունում սերտ եվրասիական ինտեգրման համար»,– ասաց Սաֆարյանը։

Միաժամանակ նա նշեց, որ հայ հասարակությանն անհրաժեշտ է խորը վերլուծություն և քննարկումներ անցկացնել ինտեգրման թեմայով և դրանց արդյունքների հիման վրա գնալ ընդհանուր համաձայնության, որը չի հակասի, այլ ընդհակառակը կհամախմբի երկու ինտեգրացիոն գործընթացները։

Փորձագետն ընդգծեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2012թ.–ի մարտին հայտնել էր, որ Ռուսաստանը Եվրասիական միություն կստեղծի և ռազմավարական գործընկերության մակարդակով ԵՄ–ի հետ հարաբերություններ կպահպանի։ Ռուսաստանի նման դիրքորոշումը պարզություն է մտցնում հակասության հարցում։

Այդ համատեքստում նա նշեց, որ Հայաստանի կողմից պասիվության և Արևմուտքի ու Ռուսաստանի մարտահրավերներն ընդունելուց հրաժարվելու դեպքում երկիրը կարող է հայտնվել երրորդ այլընտրանքում` դառնալ Մերձավոր Արևելքի մի մասը, այսինքն` չափազանց մեկուսացված տարածքի մասը։

Հունվարի 22–26–ը Երևանում ընթանում է Լրագրության վարպետության դպրոցը, որը կազմակերպվել է «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի, «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից` «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության մասնակցությամբ։ --0--