Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 14, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի համար կարևոր է թե եվրոպական, թե եվրասիական ինտեգրումը. փոխխոսնակ

12.04.2013, 20:23
Հայաստանի համար կարևոր է թե եվրոպական, և թե եվրասիական ինտեգրումը՝ դիտարկելով դրանք միմյանց փոխլրացնող և ոչ թե հակադրվող ուղղություններ, ուրբաթ Բալթյան երկրների պատգամավորների և քաղաքագետների հետ կայացած հանդիպման ընթացքում
հայտնել է հայկական խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հայաստանի համար կարևոր է թե եվրոպական, թե եվրասիական ինտեգրումը. փոխխոսնակ
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համար կարևոր է թե եվրոպական, և թե եվրասիական ինտեգրումը՝ դիտարկելով դրանք միմյանց փոխլրացնող և ոչ թե հակադրվող ուղղություններ, ուրբաթ Բալթյան երկրների պատգամավորների և քաղաքագետների հետ կայացած հանդիպման ընթացքում
հայտնել է հայկական խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մերձբալթյան երկրների հարուստ փորձը ինտեգրման ճանապարհին կարող է օգտակար և ուսանելի լինել Հայաստանի համար»,- ասել է Շարմազանովը:

Լատվիայի Սեյմի պատգամավոր Նիկոլայ Կաբանովի խոսքերով՝ լավ նախադրյալներ կան բարձրագույն կրթության, զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ ծրագրեր իրականացնելու համար, նաև՝ մեծ է ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու ներուժը:

Էդուարդ Շարմազանովը, ով նաև Հայաստան-Լատվիա, Լիտվա և Էստոնիա բարեկամության խմբի ղեկավարն է, համաձայնեց, որ բարեկամական և շատ ընդհանրություններ ունեցող երկրների համար համագործակցության այս ցուցանիշները բարելավման կարիք ունեն:

Նա հայկական կողմի անունից պատրաստակամություն հայտնեց նպաստել փոխգործակցության և ինտեգրացիայի բոլոր ծրագրերին:

Մերձբալթյան երկներից Հայաստան ժամանած քաղաքական գործիչների և քաղաքագետերի պատվիրակությունը Երևան է ժամանել «Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ» թեմայով կոնֆերանսին մասնակցելու նպատակով, որը խորհրդարանի փոխխոսնակը համագործակցության գործնական քայլերի իրականացման նոր ձևաչափ է անվանել: -0-