Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանի իշխանությունների օրակարգում չկա նախագահականից խորհրդարանական կառավարման ձևին անցնելու հարց. ՀՀԿ

06.09.2013, 11:05
Հայաստանի հանրապետական կուսակցության օրակարգում նախագահական կառավարման ձևից խորհրդարանականին անցնելու հարց չկա, լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Հայաստանի իշխանությունների օրակարգում չկա նախագահականից խորհրդարանական կառավարման ձևին անցնելու հարց. ՀՀԿ
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցության օրակարգում նախագահական կառավարման ձևից խորհրդարանականին անցնելու հարց չկա, լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Իշխանության օրակարգում, ՀՀԿ օրակարգում չկա կառավարման համակարգի փոփոխության հարց, և մեր օրակարգում չկա կառավարման խորհրդարանական ձևին անցնելու հարց»,– ասաց նա` մեկնաբանելով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումը։

Շարմազանովը միաժամանակ չպարզաբանեց, թե ինչ հարցերով է զբաղվելու հանձնաժողովը` հայտարարելով, որ երբ հանձնաժողովի անդամներն անցնեն աշխատանքի, իրենք էլ այդ հարցերը կներկայացնեն։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 4-ի որոշմամբ ստեղծվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը զբաղվելու է սահմանադրական բարեփոխումներով: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին հանձնարարված է մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը ՀՀ նախագահին ներկայացնել ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:--0--