Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ավարտվեցին Հայաստանի կառավարության կառուցվածքի քննարկումները

08.02.2019, 14:12
Ավարտվեցին Հայաստանի կառավարության կառուցվածքի քննարկումները: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է իր Facebook–ի էջում։
Ավարտվեցին Հայաստանի կառավարության կառուցվածքի քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ավարտվեցին Հայաստանի կառավարության կառուցվածքի քննարկումները: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է իր Facebook–ի էջում։

Հայաստանում կլինի 12 նախարարություն:

«Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»,– ասվում է վարչապետի գրառման մեջ։

Հունվարի 19–ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել 12 նախարարների նշանակման մասին։ Սփյուռքի նախարարությունն այն գերատեսչությունների թվում է, որոնք ծրագրվում է լուծարել։ -0-