Հայաստանի ԿԸՀ–ն և տարածքային ընտրական հանձնաժողովներն առայժմ գրավոր բողոքներ չեն ստացել նախագահական ընտրությունների խախտումների վերաբերյալ
18.02.2013,
22:43
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և տարածքային ընտրական հանձնաժողովներն առայժմ գրավոր բողոքներ չեն ստացել նախագահական ընտրությունների խախտումների վերաբերյալ, հայտնեց ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և տարածքային ընտրական հանձնաժողովներն առայժմ գրավոր բողոքներ չեն ստացել նախագահական ընտրությունների խախտումների վերաբերյալ, հայտնեց ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը։
«Ինչ վերաբերում է տարբեր կայքերում խախտումների մասին տեղ գտած տեղեկություններին, ապա այդ հրապարակումներն ամբողջ օրը մեր ուշադրության կենտրոնում են եղել, դրանք վերլուծել են համապատասխան պետական գերատեսչությունները, մասնավորապես, ոստիկանությունն ու դատախազությունը»,– ասաց Մուկուչյանը։
Ըստ նրա, այդ հրապարակումների հետ կապված հանգամանքներն ուսումնասիրվում են, որոշ պարզաբանումներ կան։ «Բայց այդ բոլոր դեպքերը վերաբերել են առանձին խախտումների, առանցին տեղամասերում»,– ընդգծեց ԿԸՀ ղեկավարը։
Փետրվարի 18–ին Հայաստանում անցկացվեցին թվով վեցերորդ նախագահական ընտրությունները։ Ընտրապայքարին մասնակցում էին պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–