Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակը նշանակվել է Ղազախստանում դեսպան
22.08.2013,
19:10
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Սահակյանին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աստանա) նշանակելու մասին:
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Սահակյանին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աստանա) նշանակելու մասին:
Ինչպես հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, մեկ այլ հրամանագրով Վասիլի Ղազարյանն ազատվել է Ղազախստանի Հանրապետությունում և համատեղության կարգով Ղրղըզստանում և Աֆղանստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից։
Արա Սահակյանը ծնվել է 1955 թվականի հունվարի մեկին։ 1978 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը։ Մի շարք հրապարակումների հեղինակ է փիլիսոփայության, փիլիսոփայության պատմության, պետական կառավարման, սոցիալական խնդիրների, մարդու իրավունքների ոլորտներում։
Աշխատել է տարբեր բուհերում, եղել է գիտական խմբագիր Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում։ 1990-1992 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Գերագույն Խորհրդի քարտուղարի պաշտոնը, 1992-1995 թվականներին` Գերագույն Խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, 1995-1998 թվականներին եղել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ։ 2007 թվականից առայսօր դասախոսում է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։ -0-