Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց Արդարադատության ակադեմիայի ձևավորմանը

25.02.2013, 19:03
Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի առաջին ընթերցմամբ հավանություն տվեց հանրապետությունում Արդարադատության ակադեմիայի ստեղծումը նախատեսող օրինագծին։
Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց Արդարադատության ակադեմիայի ձևավորմանը
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի առաջին ընթերցմամբ հավանություն տվեց հանրապետությունում Արդարադատության ակադեմիայի ստեղծումը նախատեսող օրինագծին։

Ինչպես օրինագիծը ներկայացնելիս ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Արդարադատության ակադեմիայի ստեղծումը նախատեսված է Հայաստանի` 2012-2016 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակներում։

«ՄԻջազգային փորձը վկայում է, որ դատախազության մարմինների, դատական մարմինների կադրերի ընտրության և պատրաստման մեխանիզմները մի փոքր տարբերվում են մնացած պետծառայողների պատրաստման մեխանիզմներից` տվյալ անձանց կողմից իրականացվող գործառույթների առանձնահատկությունից ելնելով, և այս կառույցներում աշխատելու համար միայն բարձրագույն կրթությունը բավարար չէ»,– ասաց նա։

Նախարարի խոսքով, 2007 թվականին ընդունվել էր նոր Դատական օրենսգիրք, որում նախատեսված էր Դատական և Դատախազական դպրոցների ձևավորում։ «Սակայն այդ երկու հաստատություններն աշխատում էին միմյանցից անկախ, ինչը մի շարք խնդիրներ էր առաջացնում»,– նշեց նա։  

Թովմասյանն ընդգծեց, որ երկու դպրոցների միավորումն Արդարադատության ակադեմիայում թույլ կտա կազմակերպել ռեսուրսների օպտիմալ կառավարում, կատարելագործել կրթական մեթոդաբանությունը,  անցկացնել ուսուցում միասնական ծրագրով, ինչը թույլ կտա բացառել իրավական նորմերի տարբեր մեկնաբանում դատախազության և դատական մարմինների ապագա աշխատակիցների միջև։ -0-