ՀՐԱՏԱՊ. Հայաստանի խորհրդարանը հաստատեց կառավարության ծրագիրը
07.06.2018,
18:46
Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստում հաստատեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստում հաստատեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագիրը։
Ծրագրի ընդունմանը կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ` 39:
Հայաստանի նոր կառավարությունը մշակել և հունիսի 1–ին ներկայացրել է իր ծրագիրը։ Կառավարության կայքում հրապարակված փաստաթուղթը բաղկացած է 29 էջից և 7 բաժիններից։
Ծրագրի հրապարակումից հետո հասարակությունում սկսել է քննարկվել այն, որ ծրագրում բացակայում են թվերը, և շեշտադրումներն արված են միայն զարգացման վեկտորների վրա, ընդ որում` այնպիսի վեկտորների, որոնց տեսանելի արդյունքներ կբերեն միայն երկարաժամկետ հեռանկարում։ -0-