Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ հաղթելու է
15.02.2013,
15:22
Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ հաղթելու է նախագահի ընտրության առաջին փուլում։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ հաղթելու է նախագահի ընտրության առաջին փուլում։
«Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ երկիրը դե յուրե նախագահ կունենա»,– ուրբաթ կայացած ասուլիսի ժամանակ ասաց նա։
Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանում նախագահական արշավն օգնեց վերածնել երկրի քաղաքացիների հավատն ընտրական գործընթացների նկատմամբ։
«Այս 25 օրերի ընթացքում Հայաստանը փոխվել է։ Փոխվել է աննկարագրելի և անկանխատեսելի»,– ասաց նա։
Խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքում դրական միտումների մասին` Հովհաննիսյանը հատուկ նշեց ԶԼՄ–ների կողմից բոլոր թեկնածուների նախընտրական գործընթացների լուսաբանումը, թեկնածուների ազատ հասանելիությունը հեռուսատատեսությանը, ինչպես նաև ոստիկանության արձագանքումն ընդդիմադիր թեկնածուների կողմից ընտրական օրենսդրության խախտումների դեպքերի տրամադրմանը։
Թեկնածուն միաժամանակ ընդգծեց, որ իր նախընտրական շտաբի ներկայացուցիչներն ընտրական օրենսդրության խախտումների հազարավոր դեպքեր են անձանագրում։ Խոսելով իշխանության կողմից վարչական ռեսուրսի օգտագործման մասին` Հովհաննիսյանը կոչ արեց գործող նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարվել դրանից, «եթե նույնիսկ դա նրան պարտություն բերի ընտրություններում»։
ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ --0—