Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի նշանակումները

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնում և Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակելու որոշումը։
Համապատասխան հրամանագրերը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հինգշաբթի։
«Որոշում ընդունեցի ոստիկանապետի պաշտոնում նշանակել Վալերի Օսիպյանին։ Նախքան հեղափոխությունը ես և Վալերի Օսիպյանը ֆիզիկապես գտնվել են փշալարարերի տարբեր կողմերում և մտածեցի, որ այդ որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա, ինչից հետո մենք պետք է հայտնվենք նույն կողմում։ Դա լավ նշան է, որ մենք փորձենք վերացնել փշալարերի մշակույթը Հայաստանում»,– ասաց Փաշինյանը Facebook–ի իր էջում։
Միաժամանակ նա հույս հայտնեց, որ Օսիպյանը կարդարացնի Հայաստանի քաղաքացիների հույսերը, քանի որ այսօր ոստիկանությունից շատ բան է կախված։
«Ոստիկանությունից կախված է իրավակարգը, օրինապահությունը, քաղաքացու ինքնազգացողությունը։ Հայաստանի քաղաքացիները պետք է իրենց զգան վստահ, պաշտպանված, և ոչինչ չպետք է սպառնա դրան»,– պարզաբանեց նա։
Խոսելով Վանեցյանի նշանակման մասին, ով նախկինում եղել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, վարչապետը նշեց, որ ԱԱԾ–ի գործառույթները Հայաստանում երկար տարիներ խեղաթյուրված են եղել։
Այդ կապակցությամբ Փաշինյանը նշեց, որ այն գործառույթները, որոնք կապված են հետախուզության, հակահետախուզության հետ, պետք է ամբողջովին կատարի ԱԱԾ–ն, քանի որ դա անվտանգության արտաքին բաղկացուցիչն է։
«ԱԱԾ–ն է զբաղվում հիմնականում մաքսային գործառույթներով։ Կարծում եմ, որ ԱԱԾ առաջիկա խնդիրներից պետք է լինի մաքսային ոլորտում որևէ չարաշահման բացառումը։ Պետք է լրջագույն քայլեր արվի կոռուպցիան վերացնելու հարցում։ Հայաստանում կոռուպցիան պետք է արմատախիլ արվի, և դա պետք է արվի շատ արագ։ Այս գործառույթների իրականացումից է կախված լինելու Ոստիկանապետի և ԱԱԾ ղեկավարի աշխատանքի գնահատականը»,– ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, ըստ այդմ, ՀՀ քաղաքացիները պետք է շատ արագ տեսնեն այդ արդյունքները և պետք է գոհ լինեն ԱԱԾ և Ոստիկանության աշխատանքից։ Իհարկե, այդ աշխատանքի մի մասը չերևացող է, բայց ժողովրդին պետք են երևացող արդյունքներ, և, սկսած այս պահից, ըստ Փաշինյանի, «պաշտոնյայի գնահատականի հարցում մենք պետք է ելնենք այն արդյունքներից, որոնք նրանք ցույց են տալիս»։ -0-