Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի ու Պակիստանի ԱԳ նախարարները դիտարկում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը

29.08.2025, 16:00
Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի մասին
Հայաստանի ու Պակիստանի ԱԳ նախարարները դիտարկում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի մասին։

«Այսօր մենք ջերմ հեռախոսազրույց ունեցանք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ և պայմանավորվեցինք քննարկել Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու հարցը», - գրել է Դարը իր X էջում։

Պակիստանը 30 տարի չի ճանաչել Հայաստանի անկախությունը և չի հաստատել դիվանագիտական ​​հարաբերություններ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է նպաստել Պակիստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը։