Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի ոստիկանությունը մարտական ծառայություն կիրականացնի սահմանում. շտաբի պետ

21.08.2018, 13:39
Հայաստանի ոստիկանությունը մարտական հերթապահություն կտանի սահմանում, երկուշաբթի լրագրողներին ասաց գերատեսչության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։
Հայաստանի ոստիկանությունը մարտական ծառայություն կիրականացնի սահմանում. շտաբի պետ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ոստիկանությունը մարտական հերթապահություն կտանի սահմանում, երկուշաբթի լրագրողներին ասաց գերատեսչության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։

«Մի քանի օրից հերթապահության կմեկնեն առաջին ստորաբաժանումները»,– ասաց Ղուկասյանը։ 

Ավելի վաղ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի ներքին զորքերի առաջին ստորաբաժանումները սահման կմեկնեն օգոստոսի 23–ին։ Նախապատրաստական խորհրդակցություն է անցկացրել ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով հիշեցրել է, որ ոստիկանական զորքերը մասնակցել են Ղարաբաղի մարտական գործողություններին 2016 թվականի ապրիլին։

Հաղորդվել է, որ ներքին զորքերի առաջին հերթապահությունը կանցկացվի Տավուշի մարզում` հայ–ադրբեջանական սահմանում։ -0-