Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

Հայաստանի ԱԱԾ–ում կառուցվածքային փոփոխություններ են կատարվում

29.06.2016, 11:52
Հայաստանի աազգային անվտանգության ծառայությունում կադրային և կառուցվածքային փոփոխություններ են կատարվում:
Հայաստանի ԱԱԾ–ում կառուցվածքային փոփոխություններ են կատարվում

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի աազգային անվտանգության ծառայությունում կադրային և կառուցվածքային փոփոխություններ են կատարվում, գրում է «Նովոստի–Արմենիա»գործակալությունը` հղում անելով «Հրապարակ» թերթին։

Դեռևս նախորդ շաբաթ նախագահի հրամանագրող Գարեգին Մխիթարյանն ազատվել էր հետախուզության գլխավոր վարչության, ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնից։

«Այդ պաշտոնանկությունը կապվում է ապրիլյան պատերազմի հետ։ Նրա փոխարեն նշանակված Ստեփան Մելքոնյանն ավելի վաղ գլխավորել է հակահետախուզական գլխավոր վարչությունը»,– նշվում է հրապարակման մեջ։

Գրառման հեղինակները գրում են, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԱԾ քննչական վարչության պետ գնդապետ Մնացական Մարուքյանը։

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ԱԱԾ պետ Կուտոյանը մտադիր է քննչական վարչությունում նոր բաժին ստեղծել, որը կհետաքննի կարևոր և աղմկոտ գործերը։ Նրան կվերահսկի անմիջականորեն ԱԱԾ պետը, իսկ այդ բաժնում աշխատելու պատվին կարժանանան «ընտրյալները»` ամենայն հավանականությամբ, հին քննիչներից ոմանք այդ կազմում չեն ներառվի»,– գրում է թերթը։ -0-