Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանի ԱԳ նախարարն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման ընթացքը

11.09.2017, 20:01
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի ընդունեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի ԱԳ նախարարն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի ընդունեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:

Էդվարդ Նալբանդյանը Միխեիլ Ջանելիձեին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը։

Նախարարները նաև գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին տարիներին երկու հարևան ու բարեկամ երկրների հարաբերությունները զգալի զարգացում են ապրում:

Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը, միջխորհրդարանական հարաբերություններին, առևտրատնտեսական կապերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, համագործակցությանը էներգետիկայի, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Կարևորվեց հայ-վրացական իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը:

Ինչպես հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից, զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև վիրահայությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Հայաստանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների շուրջ:-0-